ՀՈԳևՈՐ ԽԱՂԵՐ


ԽԱՂԵՐ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ





ԱՄԱՌԱՅԻՆ ՀՈԳևՈՐ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ԽԱՂԵՐ


<<Տնանկի նախաճաշ>>

Ամեն մասնակից պետք է իրեն համար պատրաստի տնանկի  նախաճաշ:
Որտեղի՞ց է այս անվանումը գալիս:
Այս արտահայտությունը ԱՄՆ-ից է եկել: Ամերիկյան մտածելակերպի համաձայն այն մարդիկ, որոնք մշտական բնակության  տեղ չունեն, այսպիսի նախաճաշ են պատրաստում իրենց համար ( խարույկի վրա):
Պատրաստման համար պետք է ունենալ հետևյալ սննդամթերքները (համաձայն մարդկանց քանակի).
1.      մայոնեզ,
2.      կետչուպ. 
3.      կարտոֆիլ.
4.      գազար,
5.      սոխ,
6.      նրբերշիկ,
Սրանք նախօրոք լվալ է պետք:
Այնուհետև անհրաժեշտ է խարույկ վառել:  Մինչ խարույկը վառվում է և ածուխի վերածվում՝ ամեն մասնակից վերցնում է մի կտոր փայլաթիթեղ և մեծ-մեծ կտրտված բանջարեղենները և նրբերշիկը նրա մեջ է փաթաթում: Պետք է լավ փաթաթել փայլաթիթեղը, լավ կլինի՝ երկու տակ: Այն պետք է լավ  սեղմել և օդը միջից հանել: Հետո պետք է այն դնել ածուխի վերածված կրակի անկյունում և 20-30 րոպեի ընթացքում եփել:
 Պատրաստված նախաճաշը հանում են խարույկից և վրան լցնում են մայոնեզ, կետչուպ և ուտում:
Այս խաղի նպատակն է, որ նրա ընթացքում մասնակից երեխաները շփվեն միյանց հետ, միասին կերակուր պատրաստեն և մտերմանան: Եվ այս ամենը կատարվի խարույկի մոտ, որը ռոմանտիկ տրամադրություն կստեղծի: Լավ կլինի այն կազմակերպել առաջին ճամբարային օրվա վերջում:



<<Ուշադրության օր>>

Այս խաղը բոլոր ճամբարականների համար է:  Առավոտյան մասնակիցներին հայտարարվում էոր այդ օրը  երեխաները  պետք  է  շատ  ուշադիր լինենքանի որ ամբողջ օրվա ընթացքում ճամբարի տարածքում` որևէ տեղժամանակ առ ժամանակ փակցվելու են Աստվածաշնչի հատվածներով փոքրիկ ցուցանակներՑուցանակը  կարող են կպցվել ճամբարի ամբողջ տարացքում՝ որևէ տեղ,   և  կարճ  ժամանակով այնտեղ են մնալու (10րոպե), իսկ հետո վերցվելու են:
Անհրաժեշտ է,  որ երեխաները նկատեն և կարդան այդ տեղիները՝  իրենց  մոտ  արտագրելովԱռաջադրանքն այն էոր ջոկատները  ուշադիր լինեննկատեն Աստվածաշնչի հատվածներով ցուցանակները  և  որքան հնարավոր է շատ տողեր գրի առնեն:
Տողերը կարող են վերցրած լինել այդ օրվա  հոգևոր դասիցբայց դա կարող է և այդպես չլինելԵրեկոյան հավաքի ժամանակ  ամեն  խումբ  տալիս  է  իր  թուղթըորի  վրա  ամբողջ  օրը   գրառումներ  է  կատարել:  Խաղավարը  հաշվում էթե ո'ր խումբն է ավելի շատ ցուցանակներ տեսել և տեքստերը գրառել:
Հաղթում  է  ամենաուշադիր ջոկատը:

Комментариев нет:

Отправить комментарий