ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ
ԿԻՐԱԿՆՕՐՅԱՆԵՐԻ 2012Թ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ
<<Ով բարին գիտի ու չի գործում, մեղանչում է>>
ԿԻՐԱԿՆՕՐՅԱՆԵՐԻ 2012Թ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ
<<Ով բարին գիտի ու չի գործում, մեղանչում է>>
Իմաստությամբ ու սիրով առլեցուն աստվածաշնչյան
խոսքերով Լիլիթը բացում է միջոցառումը: Մանկական անմեղ ու անկեղծ, բայց ձայնի պարտավորեցնող
հնչերանգով նա կարդում է. <<Հարգի՛ր քո հորն ու մորը, որպեսզի բարիք գտնես և
երկար օրերի կյանք ունենաս>>, <<մազը ճերմակածի առջև ոտքի ելի՛ր ու ծերը
պատվի՛ր և քո Աստծուց վախեցի՛ր>>,-շարունակում է նրա խոսքը Սրբուհին:
Երգչախումբն իր ելույթը սկսում է
<<Տերունական աղոթք>>-ով: Ապա հաջորդում են <<Սուրբ Աստված, Սուրբ
և Հզոր, Սուրբ և Անմահ, որ յարեար ի մեռելոց. ողորմեա մեզ>>, <<Քրիստոս
ի մեջ մեր յայտնեցաւ>>, <<Ալելուիա>> երգերը:
Երգչախմբի ծրագրում նդգրկված էին նաև հայրենասիարական,
մարտական, ժողովրդական, մանակական, խաղաղությանն ու ծննդավայր Գյուրիին նվիրված երգեր.
ընդամենը 14 երգ: Յուրաքանչյուր կատարումից առաջ հետաքրքիր ու հասանելի մեկանաբանությամբ
ներկայացովւմ էր երգի ստեղծման պատմությունը:
Ուկնդիրները հետաքրքրությամբ ուկնդրեցին
նաև ասմունքողներին` Արթուրին (Հովհ. Շիրազ <<Մայրը>>), Ջեմային (Հովհ.
Շիրազ <<Իմ Գյումրի>>), Աննային (Հովհ. Շիրազ <<Էքսպրոմտ>>):
Առանձնահատուկ ընդունելության արժանացան
Անին, Սրբուհին, Ջուլիետան, Մենուն, որոնք ասմունքեցին Ամենայն Հայոց Բանաստեղծի` անմահ
Թումանյանի Աստվածային ներշնչումով լի քառյակները:
Իրենց պարով հանդիսատեսին գերեցին Հերմինեն
(<<Գնչուական պար>>), Սրբուհին և Անին (<<Յար խուշտա>>,
<<Քանոն>>):
Միջոցառումը համընդհանուր ոգևորության
հասավ, իրար խառնվեցին ելույթ ունեցողների ու ուկնդիրների ձայները, երբ դահլիճում հնչեցին
Եղ. Չարենցի <<Ես իմ անուշ Հայաստանի>> հայրենաշունչ բանաստեղծության բառերն
ու Հայաստանի Հանրապետության օրհներգի երաժշտությունը: Ասմունքում ու երգում էին բոլորը:
Տիրոջ արժանի ծառաների նման (<<Երեք
ծառաների առակը>>) այդ օրը երեխաները, ժրաջանորեն ու նվիրումով աճեցնելով և բազմապատկելով
իրենց ձիրքերը, դրանք արդյունավորեցին` նվիրելով նրանց, ովքեր այդ պահին ունեին դրա
կարիքը: Չէ՞ որ <<Ով բարին գիտի ու չի գործում, մեղանչում է>> (Հակոբոս
առաքյալ):
Երեխաները ձեռնունայն չէին եկել տուն-ինտերնատ:
Նրանք հաստատության հոգևոր անկյունում հուշանվեր թողեցին` <<Տերունական աղոթք>>
մեծադիր նկարը:
Վերջում բոլորին օրհնեց ու մաղթանքի ջերմ
խոսք ասաց տուն-ինտերնատի հոգևոր սպասավոր Տեր Եզնիկ քահանա Գալստյանը:
Երվ. Ասատրյան`
<<Շողակաթ>> կիրակնօրյա
Комментариев нет:
Отправить комментарий